ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՅԼ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ.
«ԻՀԱՐԿԵ ՀՆԱՐԱՎՈՐ Է»
Հնարավո՞ր է արդյոք ապագայում այլ նախարությունների միավորումը հարցին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. "Իհարկե հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է":
Իսկ ներկայիս նախարարությունների միավորման մասին ղեկավար-նախարարը մասնավորապես նշեց. «Դա նպատակահարմար է եւ դրանով է պայմանավորված կառավարությունը նման որոշում կայացրել: Յուրաքանչյուր նման դեպք կախված է, թե ինչ խնդիրներ են դրվում այդ պահին, որոնք են արդիական, որոնք հատուկ ուշադրության արժանի»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ