Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀԱԿ-Ի ՎԵՐՆԱԽԱՎԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷՐ ՎԱՆՈՅԻ ԱՌԱՆՁՆԱՏԱՆԸ

$
0
0

ՀԱԿ-Ի ՎԵՐՆԱԽԱՎԸ ՀԱՎԱՔՎԵԼ ԷՐ ՎԱՆՈՅԻ

ԱՌԱՆՁՆԱՏԱՆԸ


Երեկ Կոնգրեսա-ՀՀՇական մամուլը հեղեղվել էր ՆԳՆ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի մասին գովերգող ու փառաբանող հոդվածներով, կարծիքներով, մեկնաբանություններով ու հարցազրույցներով: Պարզվում է, որ երեկվա աշնանային սրացման պատճառը Սիրադեղյանի հերթական ծննդյան տարեդարձն էր: Օգտվելով առիթից, Վանոյի նախկին զինակիցները երեկ ջանք ու եռանդ չէին խնայում Սիրադեղյանին որպես վտարանդի, քաղաքական հալածյալ, մեծ մտավորական ներկայացնելու համար: Հավատարիմ մնալով իրենց որդեգրած գործելաոճին, կոնգրեսականները կրկին հույսները դրել են ժողովրդի կարճ հիշողության վրա` «միամտաբար» շրջանցելով Սիրադեղյանի երկարամյա հանցավոր գործունեության թեման: Իսկ Վանո Սիրադեղյանը, հիշեցնենք, գտնվում է միջազգային հետախուզման մեջ` մի շարք հանցագործությունների, այդ թվում սպանություններ պատվիրելու, պետական թալանի, կոռուպցիայի, ռեկետի մեղադրանքով: Միայն Վանոյի կողմից ստեղծված Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործունեությունը բավարար է` մի շարք մարդկանց սպանություններ պատվիրելու մեղադրանքով նրան ցմահ դատապարտելու համար: Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով դատավճիռը պարունակում է բոլոր անհրաժեշտ ապացույցներն ու հիմնավորումները, այլապես Սիրադեղյանը փախուստի չէր դիմի և արդեն 15 տարի չէր թաքնվի արդարադատությունից:
Սակայն, ինչպես ասում են, ծուխն առանց կրակի չի լինում: Վանոյին «սրբացնելու» ՀՀՇ-ՀԱԿ-ի երեկվա ջանքերն ունեին իրենց կոնկրետ նպատակը: Նրանք փորձում էին Վանոյից դրական կերպար ստանալ, քանի որ պատրաստվում էին այցելել նրա տուն` ՀՀՇ-ական շրջապատով Վանիկ Սմբատովիչի ծնունդը նշելու համար: Եվ որպեսզի չմեղադրվեն հետախուզման մեջ գտնվող հանցագործի հետ առնչություններ ունենալու մեջ, «խելացի» կոնգրեսականները նախ իրենց մամուլով ու սոց.ցանցերում թափառով «մոլագար» ակտիվիստների միջոցով Վանոյի անունը «մաքրելու» միջոցառումների շարք իրականացրեցին: Հավանաբար, իրենց առաքելությունը կատարած համարելով էլ ՀԱԿ-ի վերնախավի մի շարք ներկայացուցիչներ երեկ երեկոյան այցելել են Վանո Սիրադեղյանի առանձնատուն` նրա ծնունդը շնորհավորելու և ճոխ կենացներ արտասանելու համար:
Այսքանից հետո մնում է ՀՀՇ-ՀԱԿ-ի վերնախավին պարզապես իրազեկել, որ եթե դուք ինքներդ տառպում եք ձեզ ձեռնտու հիշողության կորստով, ապա մի մտածեց, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը նույնպես մոռացել են, թե իրականում ով էր Վանոն և ով էիք դուք, երբ ունեիք իշխանություն: Եթե դուք չեք հիշում, ապա անհոգ եղեք, առաջին իսկ պատեհ առիթի դեպքում ժողովուրդը շատ արագ կվերականգնի ձեր կարճ հիշողությունը:

Հհշ-Հակ իրական դեմքը ֆեյսբուքյան էջ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles