Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՍԱ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՁԵՎ Է, ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ ԾԱԽՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ».ՆԱԽԱՐԱՐ

$
0
0

«ՍԱ ԱՎԵԼԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՁԵՎ Է, ԲՅՈՒՋԵԻ ՓՈՂԵՐԸ

ԾԱԽՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ».ՆԱԽԱՐԱՐ


"2015 թվականի բյուջեով Քաղաքաշինության նախարարությանը տրամադրվելէ համարյա նույն գումարը, ինչքան 2014 թվականին` 6,5 միլիարդ դրամի սահմաններում",- iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով 2015 թվականի բյուջեի նախագծին` ասաց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

- Բայց ի տարբերություն նախորդ տարիների, մենք նոր բյուջեով հատկացվելիք բյուջեի վերաբաշխումը այնպես ենք արել, որ, ասենք, կրթական, մարզական վերանորուգումների  քանակը պակասեցրել ենք, իսկ միավորի հաշվով գումարը ավելացրել: Դրա նպատակն է, որ կոնկրետ օբյեկտի շինարարությունը տարիներ չտեւեն. այսինքն` սկսվի եւ երկու տարվա մեջ ավարտվի: Սա ավելի արդյունավետ ձեւ է` բյուջեի գումարները ծախսելու առումով, որովհետեւ երբ հինգ-վեց տարի է շինարարությունը տեւում, ապա մինչեւ ավարտվում է, արդեն նախկինում արված գործը նույն արժեքը չի ունենում: Բացի դրանից, եթե երկար է տեւում շինարարությունը` խաթարվում է ուսումնական պրոցեսը:

Ու նաեւ, որպես սկզբունք, եւս երկու ուղղություն կա, որը շատ կարեւորում ենք: Մեկը համաչափ զարգացումն է. այսինքն փորձել ենք ավելի շատ գումար Երեւանից դուրս` մարզերին տրամադրել, քան մայրաքաղաքին: Եվ նաեւ հնարավորինս ընդգրկել խոշոր ենթակառուցվածքներ: Օրինակ հիմա մեր բյուջեում արդեն կա Վանաձորում մեծ բժշկական կենտրոն կառուցելու նախագիծ:

- Որո՞նք են այս պահի դրությամբ քաղաքաշինության ոլորտի բացերը, առաջնային լուծման կարիք ունեցող խնդիրները:

- Էդ երկար հարց է, խնդիրներ շատ կան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles