ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՑ ՎԵՐԱԾՎՈՒՄ Է ԱՐՇԱԿ ՍԱԴՈՅԱՆԻ
Նիկոլ Փաշինյանի տապալված առաջարկը` լրագրողների մոտ կոստյումները հանելու, մինչդեռ ինքը, ի դեպ, եւս խուսափել էր իր առաջարկը իրականացնելուց եւ մինչ օրս հրաժարվում է պատասխանել իր թանկարժեք կոստյումների, ավտոմեքենայի եւ տան վերաբերյալ հարցերին, երեկ Ազգային ժողովում կոկորդ էր պատռում 2015 թվականի բյուջեի մասին: Նա, հավանաբար, նյարդայնացած է, որ Ազգային ժողովում իր կողմից առաջարկած` կոստյումներ հանելու ֆլեշ-մոբը չիրականացավ, ուստի սկսեց ղժղժալ, սպառնալ, մատ թափահարել, հիստերիկանալ ԱԺ ամբիոնից: Այս ամենի հետ մեկտեղ, նա քննադատեց ոչ միայն կառավարությանը, այլեւ ԲՀԿ-ին, որին մեղադրեց իշխանությունների հետ համագործակցության, ինչպես նաեւ երկիրը այս վիճակին հասցնելու համար.
