Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

$
0
0

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ «ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

 

Այսօր մանկավարժական համալսարանում եռատոն էր, քանի որ հենց Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ եւ Երիտասարդության տոնի շրջանակներում ՀՊՄՀ Ուսխորհուրդը նշում էր իր հիմնադրման 20-ամյակը: ՀՊՄՀ ուսանողական խորհրդին շնորհավորելու էին եկել ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ, ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ,  ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ եւ այլ պաշտոնյաներ, պրոֆեսորներ եւ  բարեկամ բուհերի ուսխորհրդականներ: Հանդիսավոր տոնակատարության ժամանակ Ուսանողական խորհրդի 20-ամյակի կապակցությամբ բուհի ռեկտոր ՌՈՒԲԵՆ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԸ «Մանկավարժական Համալսարան» մեդալով պարգեւատրեց նույն բուհի ուսխորհրդի նախկին նախագահ, այժմ արդեն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, պարգեւատրվեցին նաեւ ՀՊՄՀ ՈՒԽ նախկին նախագահ ԶԱՐԶԱՆԴ ԱՍԱՏՐՅԱՆԸ եւ ՈւԽ գործող նախագահ ՆԵՐՍԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ: Ի դեպ, իրենց կատարումներով ուսանողներին ողջունելու էին եկել երգչուհիներ Եվա Ռիվասը, Սոնա Շահգելդյանը, Սոնա Ռուբենյանը, Արփին, երգիչներ Գոռ Սուջյանը, Արամ MP3-ը, Վարդան Գալստյանը եւ այլք:  Ի դեպ, մանկավարժական համալսարանն ամփոփեց նաեւ «Տարվա լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները: 10 ֆակուլտետների «Լավագույնի» տիտղոսին արժանացած ուսանողները պարգեւատրվեցին պլանշետներով, իսկ հաղթող ճանաչված Պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ կխրախուսվի դեպի Կիպրոս ուղեւորությամբ:

Տոնական միջոցառման ընթացքում ուշագրավ էր հատկապես այն, որ համերգային ծրագիրը չընդմիջվեց պաշտոնյաների երկարաշունչ ելույթներով, այլ խորհրդարանականներն ու կառավարության ներկայացուցիչը, իսկապես, եկել էին կիսելու ուսանողների ուրախությունը` դառնալով տոնակատարության լիարժեք մասնակիցը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles