Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

$
0
0

«ՀԱՅԵՐԻ ԲՌՆԻ ԿՐՈՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է»

 

Նոյեմբերի 14-ին կայացավ հայերենով եւ թուրքերենով լույս տեսած Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԻ «Կրոնափոխ հայերի խնդիրները Թուրքիայի Հանրապետությունում» մենագրության շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ խոսելով վերոնշյալ գրքի մասին` նշեց. «Հայերի բռնի կրոնափոխությունը հայագիտության կարեւոր խնդիրներից մեկն է: Այն հարցերից է, որն անընդհատ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ դեռեւս համակողմանի ուսումնասիրված չէ։ Այս թեման գտնվում է գերքաղաքականացված վիճակում հատկապես Թուրքիայում: Այն օրակարգային, արդիական հարց է այդ երկրի թե՛քաղաքական համակարգում, թե՛ հասարակական-գիտական քննարկումներում»։ Իսկ գրքի հեղինակ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑՅԱՆԸ հավելեց. «Այս մենագրությունը պատրաստել եմ որպես տեղեկագիր, որը հետաքրքրվողներին մանրամասնում է կրոնափոխ հայերի խնդիրները։ Գրքում ներկայացվում է Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայի Հանրապետությունում հայերի կրոնափոխության մի քանի կարեւոր դրվագների համառոտ պատմությունը: Առանձին գլուխ է հատկացված համշենահայերի ու Դերսիմի հայերի կրոնափոխության խնդրին: Առավել հանգամանորեն արծարծվում են Հայոց ցեղասպանության շրջանը եւ դրան հաջորդած ժամանակաշրջանի իրադարձությունները մինչև մեր օրերը, ինչպես նաեւ՝ կրոնափոխ հայերի արդի խնդիրները եւ դրանց նկատմամբ Թուրքիայի իշխանությունների վերաբերմունքը»:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles