ՍԴ ՈՐՈՇԵԼ Է, ՈՐ ԵՏՄ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Սահմանադրական դատարանն այսօր գրավոր ընթացակարգով քննել է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: ՍԴ-ն որոշել է, որ ԵՏՄ պայմանագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:
Դատարանը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված' Հայաստանի Հանրապետության' «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների' Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշել է գրավոր ընթացակարգով: ՍԴ վճիռը նոյեմբերի 14-ին հրապարակեց դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: