Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՊԱՐՈՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ, ՀԻՄԱ ԲՀԿ-Ն ՓՈՂ ԲԱԺԱՆԵ՞Լ Է, ԹԵ՞ ՈՉ

$
0
0

ՊԱՐՈՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆ, ՀԻՄԱ ԲՀԿ-Ն ՓՈՂ ԲԱԺԱՆԵ՞Լ Է,

ԹԵ՞ ՈՉ

 

Արդեն հայտնի է, որ երեկ ԱԺ-ում ծեծկռտուք է եղել ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի միջեւ, որովհետեւ ՀՀԿ պատգամավորը հայտարարել է, որ  ԲՀԿ-ն  իր ընտրատարածքում ԱԺ ընտրությունների ժամանակ փող է բաժանել հօգուտ ՀԱԿ-ի։ «Իրավունքն» այսօր փորձեց կապ հաստատել ԲՀԿ մի քանի պատգամավորի հետ պարզելու նրանց  կարծիքը միջադեպի առնչությամբ, ինչպես նաեւ հավաստիանալու`արդյոք ԲՀԿ-ը  ընտրությունների ժամանակ գումար է բաժանել: Մեզ հաջողվեց կապ հաստատել միայն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանի հետ, ով նախ եւ առաջ կասկածեց, որ տողերիս հեղինակն իրոք Իրավունքի թղթակից է, ապա ասաց, որ ինքը միայն առերես կարող է մեզ հետ զրուցել: ԲՀԿ պատգամավորին տեղեկացրինք, որ խոսքը վերաբերում է ԱԺ-ում երեկ տեղի ունեցած  միջադեպին,  քաղաքական գործիչն ասաց, որ  տեղյակ չէ խոսքն ինչի մասին է: «Ես առաջին անգամ ձեզանից եմ լսում, իրոք տեղյակ չեմ»,- ասաց պատգամավորը:

Հարցին` ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ը ՀԱԿ-ի օգտին փող  բաժանե՞լ է, թե՞ոչ, ընդունո՞ւմ եք այդ հայտարարությունը, պատգամավորն «այո» կամ «ոչ» ասելու փոխարեն խնդրեց առերես հանդիպում, քանի որ խառը վիճակում չի կարող հեռախոսային հարցազրույց տալ:

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles