Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ «THANK YOU, DAD» ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՍԿԵ ՆՈՒՌ» ՄՐՑԱՆԱԿԻ

$
0
0

ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ «THANK YOU, DAD» ՖԻԼՄՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է «ՈՍԿԵ ՆՈՒՌ» ՄՐՑԱՆԱԿԻ


Օրերս Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում ռեժիսոր ՀՐԱՉ ՔԵՇԻՇՅԱՆԻ «Thank You, Dad» գեղարվեստական ֆիլմն արժանացել է փառատոնի գլխավոր` ՈՍԿԵ ՆՈՒՌ մրցանակին: Ռեժիսորը շնորհավորելով ֆիլմի ողջ անձնակազմին, շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին ֆիլմի ստեղծագործական խմբի աշխատանքը բարձր գնահատելու համար,  ապա կիսվել տպավորություններով. «Առաջին անգամ ֆիլմը ցուցադրվեց անգլերեն եւ հայերեն օրիգինալ տարբերակով։ Հիանալի հանդիսատես, որ առաջին րոպեներից միացավ ֆիլմին ու վերապրեց հերոսների հետ ողջ պատմությունը։ Ծիծաղն անդադար էր ու լիաթոք։ Հետո շատերը խոստովանեցին, որ չեն զսպել նաեւ արցունքները։ Ատոմ Էգոյանը գրկեց ու ջերմ խոսքեր ասաց։ Հետո մարդիկ երկար չէին հեռանում, խոսում էին ֆիլմից տպավորված ու Հայաստանը կարոտած։ Պարզվեց, որ մի քանի հանդիսատես արդեն երկու անգամ Հայաստանում դիտել էին ֆիլմը, հիմա երրորդն էր ու սա շատ շոյող է։ Երբ ասացի, որ գլխավոր դերակատարուհին հայ չէ, դժվարությամբ էին հավատում, իսկ Միքայել Պողոսյանի մասին հիացական խոսքեր էին։ Մի հարգարժան հայ, ով ճակատագրի բերումով Հայաստանում չի ծնվել ու ապրել, ինձ հարցրեց. «Հայաստանո՞ւմ եք ապրում», իմ այո-ից հետո, աչքերը լցվեցին ու ասաց, արի ճակատդ համբուրեմ. ավելի լավ գնահատական չկա...»:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Հրաչ Քեշիշյանի հետ հարցազրույցը կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարներում:


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles