Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՉԱՅԿՈՎՍԿԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 175-ԱՄՅԱԿԻՆ

$
0
0

«ՉԱՅԿՈՎՍԿԻՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ`ՆՎԻՐՎԱԾ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ 175-ԱՄՅԱԿԻՆ


Ամենամեծ թանգարանում, որտեղ պահպանվում է Պյոտր Չայկովսկու անձնական իրերը եւ ձեռագրերը կբացվի մեծ ցուցահանդես`«Չայկովսկին եւ աշխարհը» խորագրով: Ցուցահանդեսը նվիրված է մեծ կոմպոզիտորի ծննդյան 175-ամյակին եւ բաց կլինի ամբողջ տարվա ընթացքում: Ցուցահանդեսը կբացվի Մոսկվայի  կենտրոնում գտնվող այն տանը, որտեղ 1872 թվականին ապրել է կոմպոզիտորը: Տունն այժմ վերածվել է թանգարանի:

«Մեծանուն կոմպոզիտորի անձնական կյանքի հետ կապված շատ նյութեր առաջին անգամ է ներկայացվում հանրությանը: Մոտավոապես 500 ցուցանմուշ արդեն ներկայացվել է Էրմիտաժում, Մոսկվայի կոնսերվատորիայում, ՌԴ ազգային գրադարանում»,-հայտնել է թանգարանի մամուլի քարտուղարը:

Ցուցահանդեսի ընթացքում կցուցադրվի 50 ձեռագրեր, հատուկ տեղ է զբաղեցնում կոմպոզիտորի «Վեցերորդ սիմֆոնիան»: Մասնագետները մանրամասն ներկայացրել են դրա ստեղծման ամբողջ ճանապարհը: Անձնական իրերի հետ միասին, ցուցադրվում է Չայկովսկու ծխախոտները, սպասքը, նամակները. «Առաջին անգամ կցուցադրվի այն գրիչը, որով գրել է կոմպոզիտորը: Այցելուները կարող են դիտել նաեւ հազվագյուտ տեսաձայնագրություններ եւ համերգներից հատվածներ եւ ֆիլմեր»,-նշել է քարտուղարը:

Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել է ՌԴ մշակույթի նախարարությունը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles