ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄՏՆՈՒՄ Է ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՍԿՍՈՒՄ Է ՔԱՅՔԱՅԵԼ ԱՅՆ
Օրերս կայացավ «Այլասերում քարոզող կազմակերպությունների նետած նոր մարտահրավերները եւ համահայկական արժեհամակարգային դիմադրական ճակատի ձեւավորումը» թեմայով կլոր-սեղան քննարկում, որին մասնակցում էին մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, խմբագիրներ եւ ընդհանրապես ազգային արժեհամակարգի պահպանմանն ու պաշտպանմանը կողմնակից տարբեր ոլորտներում ծանրակշիռ խոսք ունեցող անձինք: Քննարկման ժամանակ մի ուշագրավ դեպքի մասին խոսեց Հայաստանի սոցիալիստայան շարժման ղեկավար ՌՈԲԵՐՏ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ. «Մի միջադեպ եմ ունեցել բախտագուշակ Վարսիկի ընտանիքում: Գենդերային կազմակերպությունը մտել էր այդ ընտանիք եւ քայքայում էր: Վարսիկի տղան ապտակել էր կնոջը, եւ կինը դիմել էր դատարան: Այդ գենդերային կազմակերպության ներկայացուցիչ Լարիսա Ահարոնյանը եւ մյուսները դուք տեսնեիք միայն, թե ինչ էին անում այնտեղ: Ես ստիպված եղա այդ Լառային ասել, որ, մեղմ ասած, հեռանա մեր երկրից: Արդյունքում ամբողջ սփյուռքահայությունը հարձակվեց վրաս, «Ֆեյսբուքում» եւ «Յութումբում» պետք է տեսնեիք, թե ինչ էր կատարվում: Դա մի այլանդակություն էր…եւ ոչ ոք չկանգնեց իմ կողքին մինչեւ դատական պրոցեսներ եւ այլն»:
Հետաքրքիր է, այսքանից հետո՞ էլ ՄԻՊ-ը կշարունակի պնդել, որ պետք է պաշտպանել գենդերային կազմակերպություններին ու տարատեսակ անհայտ սեռի փոքրամասնություններին, թե՞, ի վերջո, կհասկանա, որ նրանցից պետք է միայն պաշտպանվել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ