Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ, ԵԹԵ...»

$
0
0

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇՏԱԲՆԵՐԸ ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ, ԵԹԵ...»

 

Շրջանառվող լուրերի համաձայն, հնարավոր է առաջիկայում ՀՅԴ-ը, ԲՀԿ-ը, ժառանգությունն ու ՕԵԿ-ը  ընտրական օրենսգրքի փոփոխության  հարցով  համագործակցության նոր ֆորմատով հանդես գան: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն «Իրավունքի» հետ զրույցում  ասաց, որ նման քննարկումներ եղել են, բայց իրենք համարում են, որ ընտրական օրենսգրքի  լիակատար վերանայում անհրաժեշտ է սահմանադրական մակարդակով. «Նախկինում, երբ չկար սահմանադրական փոփոխությունների օրակարգի հարց, մենք  կարեւորում էինք ընտրական օրենսգրքի փոփոխությունը: Բայց հիմա մենք վստահ ենք, որ սահմանադրության  փոփոխության դեպքում է հնարավոր հասնել այն հստակ փոփոխություններին, որը կերաշխավորի արդյուավետ ընտրական համակարգ»:

Ինչ վերաբերում է «եռյակի» ու ՀՅԴ-ի միջեւ կամուրջների վերջնական այրմանը,  պատգամավորի խոսքով` կամուրջների այրման կամ կառուցման խնդիր չկա. «Քառյակը ձեւավորվել է կոնկրետ հարցերի շուրջ կոնսենսուսային մոտեցումներով: Նպատակ չի եղել  ձեւավորել քաղաքական միավոր: Երեք ուժերի առանձին միասնական մոտեցումը մեր տեսակետը չկիսելը իրենց շեղել է  ընդհանուր ճանապարհից, որ ի սկզբանե դրված է եղել»:

Անդրադառնալով  համաժողովրդական շտաբների ձեւավորմանը` պրն Մինասյանի խոսքով շտաբների ձեւավորումը վատ գաղափար չէ, բայց պետք է ունենալ կոնկրետ օրակարգային հարցեր, խնդիրների լուծման հստակ մեխանիզմ ու ժամանակացույց, հակառակ դեպքում կառուցվածքային այդ միավորները կարող են նոր գլխացավանք ստեղծել հանրության համար:

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles