Նոյեմբերի 17-ից` նոր արագաչափ սարքեր և տեսախցիկներ են գործարկվելու
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և հանրապետության բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերն ու տեսախցիկները. 1. ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա (թիվ 119 դպրոցի հարևանությամբ)՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 2. Կոտայքի մարզ, ք. Ծաղկաձոր, Տանձաղբյուրի փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: 3. Երևան քաղաքի Գ. Նժդեհ-Վերին Շենգավիթ 1-ին նրբանցք-Ս. Սարգսյան փողոցների խաչմերուկի տեսախցիկները: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: