ԻՆՉՈ՞Ւ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԸ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԵՆ «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾՈՒՄ
Խորհրդարանն արտահերթ կարգով շարունակում է քննարկել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիմնական զեկուցող, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց ուսանողական նպաստների`այս նախագծում ընդգրկվելու մասին: Վաչե Տերտերյանն ասաց, որ այս օրինագծով առաջարկվում է նպաստները լրացուցիչ չնախատեսել, քանի որ դրա համար այլընտրանքային ճանապարհներ կան, բացի այդ` նպաստներն ուսանողներին տրամադրվում են:
Ինչ վերաբերում է սահմանամերձ համայքնի բնակիչներին փայտով փոխհատուցելուն, որը եւս մտահոգում էր ՀՅԴ պատգամավորին, փոխնախարարի խոսքով` որոշակի փոխհատուցում կտրվի գազ չունեցողներին. փոխհատուցումը կարող է փայտի տեսքով լինել: Օրինագծում, ըստ փոխնախարարի, այդ մասին չեն գրել, քանի որ վստահ չեն, որ բոլոր սահմանամերձ համայնքներին կարող են փայտով ապահովել:
Սոնա Դավթյան