ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆ. «ԵՏՄ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀՀ Ի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԱԴՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԷ»
ԱԺ-ը շուտով քննարկելու է Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանից պարզեց` նա կո՞ղմ, թե՞ դեմ է քվեարկելու Հայաստանի`ԵՏՄ անդամակցության պայմանագրի վավերացմանը: «Երբ խորհրդարանում կքննարկվի, այն ժամանակ էլ կասեմ իմ կարծիքը»,- ասաց Ֆարմանյանը:
- Այնուամենայնիվ, կո՞ղմ, թ՞ե դեմ եք Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:
- Կայացվել է քաղաքական որոշում, որը պայմանավորված է մեր ռազմավարական շահերով: Մտածել, որ դա ՀՀ-ի ամբողջական շահերը համադրող փաստաթուղթ է, բնականաբար, այդպես չէ: Քաղաքական էլիտան խնդիր ունի առաջնահերթությունները կրկին կարեւոր, բայց երկրորդական խնդիրներից տարբերելու: Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթը մեր անվտանգության ապահովումն է, տեղի ունեցած քաղաքական զարգացումները բխում են մեր երկրի շահերից: Որոշակի հնարավորություններ են բացվում նաեւ տնտեսական ինտեգրացիայի առումով: Թե ինչպես կարող ենք այդ հնարավորություններն օգտագործել, դա արդեն հարցի երկրորդ կողմն է:
- Ձեր այս վերլուծությունը հաշվի առնելով`կարելի՞ է ենթադրել, որ այնուհանդերձ, կողմ եք մեր երկրի անդամակցությանը ԵՏՄ-ին:
- Ես ամբողջությամբ պետք է ծանոթանամ պայմանագրի ամբողջական տեսքտին: Դեռ ամբողջությամբ չեմ ծանոթացել: Միայն ամբողջությամբ ծանոթանալուց հետո կասեմ իմ կարծիքը:
Սոնա Դավթյան