Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՏՄ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԻՍԵՐՏԱՑԻԱ ԿԱՐԴԱԼՈՒ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ Է

$
0
0

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ ԵՏՄ-Ի ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ԴԻՍԵՐՏԱՑԻԱ ԿԱՐԴԱԼՈՒ ՆՄԱՆ ՄԻ ԲԱՆ Է

 

Խորհրդարանն առաջիկայում քննարկելու եւ վավերացնելու է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը:  Բացի ԲՀԿ-ից, խորհրդարանական մյուս ուժերն արդեն հայտնել են իրենց նախնական ու ընդհանրական կարծիքը` հայտարարելով, որ վերջնական կարծիք կհայտնեն այն ժամանակ, երբ պայմանագիրը կբերվի ԱԺ ու կդրվի քննարկման: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից «Իրավունքը» պարզեց` ի վերջո, ԲՀԿ-ը կո՞ղմ է, թե՞ դեմ Հայաստանի`ԵՏՄ անդամակցությանը:  «Դեռ վերջնական չենք քննարկել»,- պատասխանեց Մելքումյանը:

- Իսկ կարո՞ղ եք արտահայտել Ձեր անձնական կարծիքը:

- Ես անձամբ պետք է տեսնեմ, ու եթե ինքնիշխանության կորուստ չկա, էն դեպքում դեմ չեմ լինի:

- Բայց ասում են ցանկացած նման կառույցի անդամակցելիս ինքնիշխանության որոշակի կորուստ լինում է:

- Եթե դա այնքանով է, որքանով մյուս պետությունների դեպքում է, խնդիր չկա:

-Բայց քիչ ժամանակ է մնացել ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի խորհրդարան բերվելուն: Ինչպես եք հասցնելու այդ հսկայածավալ փաստաթուղթն ուսումնասիրել:

- Ինչ կա  որ: Ես մեկ-երկու օրում  դիսերտացիաներ եմ նայում,  բացի այդ` այդ պայմանագրում ամեն ինչ պետք չէ նայել: Ես որոշ բաներ պայմանագրում նայել եմ, բայց պետք է քննարկել այն խմբակցության ներսում ու նոր հայտնել միասնական դիրքորոշում:

- Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ  ԲՀԿ-ի հապաղում է  դիրքորոշում հայտնել անդամակցության մասին:

- Դե պետք է պայմանագրի ազդեցության  ճիշտ գնահատում անենք: Անձամբ ես այդքան էլ շատ դեմ չեմ:

ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահագն Մախսուդյանն էլ, ի տարբերություն Միքայել Մելքումյանի, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ ինքը կողմ է այդ անդամակցությանը: «Մենք այդ տարածքում ադապտացված ենք, մենք, այնուամենայնիվ,  կողմ պետք է քվեարկենք այդ անդամակցությանը: Մենք գիտենք  այդ տարածքի (նկատի ունի ՌԴ-ի-խմբ.) լավն ու վատը: Ռուսաստանում մերոնք ռուսաց լեզուն քչից-շատից գիտեն, տարածքին էլ ծանոթ ենք»,- եզրափակեց պրն Մախսուդյանը:

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles