Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ «ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԸ»

$
0
0

ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ «ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐԸ»

 


Այսօր Նարեկացի Արվեստի Միությունում բացվեց նկարչուհի ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ «ՄՈԼՈՐՎԱԾ ՀՈԳԻՆԵՐ» խորագիրը կրող ցուցահանդեսը: 
Ալ Անանյանը բազմաժանր երիտասարդ նկարչուհի է, ով իր աշխատանքներով մասնակցել է մի շարք հանրապետական և մարզային ցուցահանդեսների ու մշակութային խոշոր միջոցառումների, իսկ սա նկարչուհու 2-րդ անհատական ցուցահանդեսն էր:

Նկարչուհուն շնորհավորելու էին եկել նրա ընկերները, մշակույթի այս ճյուղը գնահատող մարդիկ… Մասնավորապես աշուղ ՆԱԶԵԼԻՆ նշեց. «Ես թախծում եմ այն մանուշակների համար, որոնք աճում են, բուրում են սարերում, այն մանուշակների, որոնք, հեռու մարդկային հայացքից, իրենց բույրըչնայած անմնացորդ տարածում են, բայց իզուր, քանզի դա ի չիք է դառնում սարերում և քիչ թվովմարդկանց համար է միայն ըմբոշխնելի լինում…»,- իր մտահոգությունը ներկայացրեց աշուղ Նազելին Նոյեմբերյանում ծնված ու հենց այստեղ էլ իր ստեղծագործական ուղին կերտող Ալ Անանյանի մասին: Ապա շարունակելով մշակութային յուրաքանչյուր այսպիսի միջոցառում հոգու տոն համարել` տոնական ոգևորվածությամբ շնորհավորեց նկարչուհուն, փաստելով, որ արվեստակիրն արվեստակրին շատ լավ է հասկանում…

Իսկ ահա նկարչուհին «ԻՐԱՎՈՒՆՔԻ» հետ զրույցում նշեց. «Աշխարհի դառը իրավիճակից ելնելով` հավաքածուն կոչեցի «Մոլորված հոգիներ», իսկապես 21-րդ դարում այնքա՜ն մտահոգիչ ու վտանգավոր երևույթներ կան: Իսկ ինչից է մնում ոգեկոչվել, դրանք ևս շատ են, ամեն փոքրիկ դրականը կարող է «ստիպել» ստեղծագործել: Աշխատանքերս ավելի շատ ինձ են ներկայցնում, հատկապես վերջին աշխատանքնս կառանձնացնեմ` «Կյանքի գույներ» կտավս… Չգիտեմ ինչու, առանձնահատուկ եմ այն սիրում»:

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles