Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ

$
0
0

ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ

 

ԱԺ-ը քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարգավորում է 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Օրենքի նախագծով առաջարկվում է պետբյուջեի միջոցներից մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները: Նախագծի հաջորդ հոդվածով մասնակի փոխհատուցվում է վերը նշված անձանց սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկի և անշարժ գույքի գույքահարկի ծախսը: Սահմանամերձ համայնքների այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որոշակի գումարային փոխհատուցում կստանան այլընտրանքային ջեռուցման համար:

Հիմնական զեկուցող, տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը պատասխանում է պատգամավորների հարցերին:

Մինչ այս օրենքի ընդունումը խորհրդարանը ձայների մեծամասնությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ Կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծի համաձայն` կստեղծվի Միջազգային ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարություն, իսկ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կմիավորվի Տարածքային կառավարման նախարարության հետ:

Ձեւավորված ավանդույթի համաձայն`այդ եւ մի քանի այլ օրենքների ընդունումից հետո պատգամավորների մի մասը աղմուկով լքեց դահլիճը: Ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կոչ արեց հանգիստ լքել դահլիճը եւ անցուղիները չփակել:

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles