Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՔԱՍԱԽԻ «ԲԵԽԱԲԱՐ» ԳՅՈՒՂԱՊԵՏԸ

$
0
0

ՔԱՍԱԽԻ «ԲԵԽԱԲԱՐ» ԳՅՈՒՂԱՊԵՏԸ



Քասախ գյուղում տեղի ունեցած ԲՀԿ-ականների եւ Ժուկ կուսակցության անդամի միջեւ ծեծկռտուքի առիթով<Իրավունքը> փորձեց զրուցել Քասախ համայնքի ղեկավարԱրա Մկրտչյանի հետ:


- Պարոն Մկրտչյան, մեզ հետաքրքիր է Ձեր համայնքում սեպտեմբերին տեղի ունեցած դեպքը: Ըստ մամուլի տեղեկությունների, ԲՀԿ-ի ներկայացուցիչները, որոնք եղել են ավագանու անդամներ, ծեծի են ենթարկել Ժուկ կուսակցության անդամին, իբր թե նա սպառնացել է ԲՀԿ ղեկավարին հայտնել նրանց ապօրինությունների մասին: Ձեր կարծիքով այդ ապօրինությունները կապվա՞ծ են նրանց ավագանի եղած ժամանակահատվածի հետ:


- Ես, իհարկե, տեղյակ չեմ` ինչն է միջադեպի պատճառը, թե ովքեր են, ինչեր են, ԲՀԿ-ական անդամներ են, թե ոչ, բայց գիտեմ, միջադեպ եղել է, ծեծկռտուք եղել է:


- Իսկ ձեզ չի՞ հետաքրքրել` ինչ է տեղի ունեցել գյուղում:


- Դե չէ, դա քիչ է հետաքրքրել չհետաքրքրելը: Դրան այսօր մենք գնահատական տալ չենք կարող: Ինչքան գիտեմ`այդ գործը հիմա ոստիկանությունում է: Թե ինչ է եղել դրդապատճառը, չեմ կարող ասել:


- Դուք ճանաչու՞մ եք տուժողին: Ի՞նչ վիճակում է գտնվում նա:


- Այո, ճանաչում եմ, հիվանդանոցային պայմաններում է մինչեւ նախորդ օրվա տվյալներով: Չգիտեմ` այսօր դուրս գրվել է, թե ոչ:


- Հուշարձանի մոտ հողազավթումը ապօրինի՞ էր, թե ավագանու որոշմամբ է եղել, որի շուրջ էլ ծավալվել է վիճաբանությունը:


- Հուշարձանի մոտ ապօրինի հողազավթումը այդպես չի կարելի ասել: Այնտեղ կանաչապատել են, ծառեր տնկել: Ընտրության ժամանակ այսպես ասած, ապօրինությունը վերացվել է:Պատճառաբանել են, թե կենդանիներ են մտնում հուշարձան, դրա համար մի երկու հատ օղակներ ենք տնկել:

- Այսինքն` դրա հետ կապված չի եղել վիճաբանությունը:


- Մնացածը չգիտեմ: Նրանցից ոչ ոքի չեմ տեսել ու չեմ զրուցել:

Հիշեցմեմք, որ սեպտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում կայացած ավագանու արտահերթ ընտրություններից հետո, գյուղում կրքերը դեռ չեն հանդարտվել: Բանը նրան էր հասել, որ <<Բարգավաճ Հայաստան>> կուսակցության Քասախ համայնքի ավագանու անդամները, գյուղի գերեզմանոցում ծեծի են ենթարկել<<Ժողովրդական ուղի>> կուսակցության անդամ Վիգեն Դավթյանին:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles