Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՎԵԼՆ ՈՒ ՌՈՒԲԼՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»

$
0
0

ՀՅԴ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ. «ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՎԵԼՆ ՈՒ

ՌՈՒԲԼՈՒՆ ԱՆՑՆԵԼԸ ԱՐՀԵՍՏԱԾԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»

 

Որոշ տնտեսագետներ մտավախություն ունեն, որ Հայաստանի`ԵՏՄ անդամակցությունից հետո մեր ազգային դրամը կարժեզրկվի, իսկ բանկային համակարգն էլ կհայտնվի ռիսկային ու վտանգավոր իրավիճակում: «Իրավունքն» այսօր  ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից պարզեց ՀՅԴ-ն ունի այդ մտավախությունը: Բոլոր տեսակի անդամակցություններն էլ, ըստ խմբակցության ղեկավարի, ռիսկեր պարունակում են ու ցանկացած նման կառույցներին անդամակցելիս ինքնիշխանության  որոշակի կորուստ լինում է: «Պետք է հասկանաս այդ անդամակցությունից ինչ ես շահում, ինչ ես կորցնում»,- ասաց Ա. Ռուստամյանը:

Մեր դիտարկմանը, որ հանրության շրջանում խոսակցություններ են շրջանառվում ՀՀ ազգային դրամի արժեզրկման ու ռուբլին որպես միասնական արժույթ օգտագործելու մասին, Արմեն Ռուստամյանն ասաց. «Նման բան գոյություն չունի. ՀՀ դրամի արժեզրկում ու ռուբլու անցնել: Դրանք հավելյալ խոսակցություններ են, որոնք ալեկոծում են մեր ժողովրդին: Առանց այդ էլ մեր դարդ ու ցավը մեզ հերիք է, թող ավելորդ ու արհեստածին խոսակցություններ ժողովրդին չներկայացնեն: Մենք ուսումնասիրում ենք  այդ հսկա փաստաթուղթը, առայժմ լուրջ խոչընդոտներ չենք տեսնում»:

Ընդհանուր առմամբ ՀՅԴ-ը դրական է վերաբերվումՀայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին , քանի որ դա մեզ համար կենսական նշանակություն ունի: Այս անդամակցությունը մեր ժողովրդի համար կենսական ու անփոխարինելի նշանակություն ունի:


Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles