Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՐՄԱՎԻՐՑԻ ՌԵՄԲՈՆ

$
0
0

ԱՐՄԱՎԻՐՑԻ ՌԵՄԲՈՆ


Ստորև ներկայացվող ՀՀՈ լրատվությունը, համոզված եմ, մեկնաբանության կարիք չունի.

՛՛Նոյեմբերի 17-ին, ժամը 08:50-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշման հիման վրա՝ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները   խուզարկություն կատարելու նպատակով այցելել են 1987 թ. ծնված Դավիթ Հ.-ի տուն, որտեղ վերջինս դիմադրություն է ցույց տվել, որի ընթացքում  ոտքով հարվածել է ոստիկաններից մեկի որովայնին, այնուհետև գլխով հարվածել դեմքին, ապա ձեռքին եղած դանակով հարվածել մյուս ոստիկանի ձախ ձեռքին` տալով   հայհոյանքներ:

Դավիթ Հ.-ն վնասազերծվել և բերման է ենթարկվել:

Ոստիկանության երկու ծառայողներ դիմել են հիվանդանոց, որտեղ նրանց մոտ նախնական ախտորոշվել է ՛՛փակ գլխուղեղային վնասվածք՝ հարցականով, ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ՝ ձախից և ձախ ձեռնաթաթի թիկնային մակերեսի կտրած վերք՛՛:

Դավիթ Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն՛՛:


Ա. ԱԲԳԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles