ԵԹԵ ԿՐԿԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԼԻՆԻ, ԱՅՆ ՇԱՏ ԹՈՒՅԼ
ԿԼԻՆԻ. Վրաստանի հասարակական գործիչ
Նախորդ շաբաթ, նոյեմբերի 15-ին Թբիլիսիի Ռուսթավելի փողոցի վրա տեղի է ունեցել հանրահավաք: Ինչպես արդեն ներկայացրել էր <Իրավունքը>, զուցելով Իրակլի երկրորդ կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիդզեի հետ, արդեն տեղեկացրել էր, որ վերոնշյալ հանրահավաքը կազմակերպում են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները, պահանջելով վերջինիս վերադարձը իշխանություն: iravunk.com-ը կրկին կապ հաստատեց պարոն Չկոիդզեի հետ, տեղեկանալու, թե ի՞նչ էական հարցեր քննարկվեցին եւ ի՞նչ որոշեցին Սահակաշվիլիի կողմնակիցները: Ըստ կազմակերպության ղեկավարի, հանրահավաքին մասնակցել են շուրջ 8 հազար հոգի, որոնց 90 տոկոսը Թբիլիսիի էին ժամանել մարզերից.
<Պետք է նշեմ, որ Թբիլիսիից հազիվ 1000 հոգի են մասնակցել այդ հանրահավաքին, իսկ մարզերից ժամանածներին, մեր տեղեկություններով, բաժանվել է 100-ական դոլարներ: Նրանք հույս ունեին, որ կկարողանան հավաքել 50 հազար մարդ, բայց դա նրանց չհաջողվեց: Սա վկայում է այն մասին, որ եթե անգամ էլի կազմակերպեն հանրահավաքներ, շատ ավելի քիչ մարդ կմասնակցի եւ շատ ավելի թույլ կլինի: Հանրահավաքի հիմնական թեման էր Վրաստանը եվրամիության ուղղությանը միացնելու կուրսի եւ Աբխազիայի օկուպացման հարցերի մասին>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ