Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ-Ն ՀԱՄԱՌՈՐԵՆ ՉԻ ԽՈՍՈԻՄ ՀՀ-Ի ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

$
0
0

ԲՀԿ-Ն ՀԱՄԱՌՈՐԵՆ ՉԻ ԽՈՍՈԻՄ ՀՀ-Ի ԵՏՄ-ԻՆ

ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Խորհրդարանը շուտով քննարկելու ու վավերացնելու է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Սակայն միայն  ԲՀԿ-ը, չգիտես ինչու, համառորեն ոչ մի հստակ դիրքորոշում չի հայտնում: «Իրավունքն» այսօր կրկին անգամ փորձեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից տեղեկանալու հիմա ԲՀԿ-ը կողմ է, թե դեմ է ԵՏՄ-ի անդամակցությանը, ինչո՞ւ է հապաղում կուսակցությունը վերջնական դիրքորոշում հայտնել. <Որովհետեւ պայմանագիրը չի եկել խորհրդարան>.- հերթական պատճառաբանությունը ասաց մեզ Տ. Ուրիխանյանը:

- Երբ գա հասնի ԱԺ-ը կհասցնե՞ք այդ  ստվարածավալ փաստաթղթին ծանոթանալ կարճ  ժամանակահատվածում:

- Իսկ Ձեզ ո՞վ ասաց, որ մենք չունենք ուսումնասիրությունները, բայց փաստաթուղթը պետք է գա, որպեսզի մենք կարողանանք պաշտոնապես դիրքորոշում հայտնել:

- Դուք անձամբ կո՞ղմ, թե՞ դեմ եք այդ անդամակցությանը:

- Ես անձնապես ունեմ շատ երկար ասելիք դրա շուրջ, որը միջազգային տարբեր ձեւաչափերի շրջանակներում արտահայտել եմ:

- Իսկ  այդ ասելիքը ԵՏՄ-ին «կողմի»՞, թե՞ «դեմ»-ի շրջանակներում է:

- Մենք կողմ  կարող ենք արտահայտել, եթե հասկանանք, ՀՀ-ն օգտվելու է այդ իրավիճակից, թե ոչ:

Հետաքրքիր է, մի՞թե մինչ հիմա ԲՀԿ-ն այդպես էլ չի հասկացել, ԵՏՄ-ն ՀՀ-ին օգնելո՞ւ է, թե՞ վնասելու:

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles