ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱԽՄԱՏՆ ԽԱՂԱԼՆ
ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆ...
ԱԺ-ում այսօր «ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագիծը բավական բուռն քննարկվեց: Ելույթով հանդես եկան ոչ միայն ՀՀԿ-ի, այլեւ ՀՅԴ պատգամավորները, անգամ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Սակայն այս պատգամավորն առաջնորդվում է ժողովրդական հայտնի ասացվածքով «կարմիր կովն իր կաշին չի փոխում»: Երբ ելույթով հանդես եկան ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, Աղվան Վարդանյանն անվրդով շարունակեց իր շախմատային առաջնությունը՝ խաղը նիստերի դահլիճում, իր համակարգիչով:
Ի դեպ, Աղվան Վարդանյանից բացի իր բջջային հեռախոսով խաղի նմանվող ինչ-որ գործողություններ էր անում նաեւ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը եւ միայն ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր, որ «սպիտակ ագռավի» նման զբաղված էր փաստաթուղթ ընթերցելով:
Սոնա Դավթյան