Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

NO COMMENT. ՀՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՉԻ «ՃԱՆԱՉՈՒՄ» ԲՀԿ-ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ

$
0
0

NO COMMENT. ՀՀԿ-ԱԿԱՆ ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ ՉԻ «ՃԱՆԱՉՈՒՄ» ԲՀԿ-ԱԿԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԱԽՍՈՒԴՅԱՆԻՆ


«Իրավունքը» ԲՀԿ խմբակցության  պատգամավոր Վահագն Մախսուդյանից պարզեց` ինչպե՞ս է արձագանքում օրեր առաջ ԱԺ-ում   ՀՀԿ  պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ծեծկռտւքին: Զարմանալի է, սակայն Վահագն Մախսուդյանն ասաց, որ տեղյակ չէ, թե խոսքն  ինչի մասին է: Երբ հիշեցրինք, որ պատգամավորները հարվածել են իրար, ԲՀԿ պատգամավորն ասաց, որ  դա դատապարտելի է, ու նորմալ երեւույթ չէ. «Օրենքի սահմանում պետք է իրար հետ բանակցեն, սա օրենսդիր մարմին է»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ պատգամավորի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ը ՀԱԿ-ի օգտին  փող է բաժանել, Վահագն Մախսուդյանը դա հերյուրանք համարեց. «Դե եթե փող ենք բաժանել, թող կաշառակերության, կամ այլ հոդվածով գործ հարուցի»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ, լսելով մեր հարցը, ասաց. «No comment»: Երբ Ֆարմանյանին  տեղեկացրինք, որ պարոն Մախսուդյանը նրան խորհուրդ  է տալիս գործ հարուցել կաշառակերության հոդվածով, Ֆարմանյանը հարցրեց. «Մախսուդյանն ո՞վ է»:

Երբ հիշեցրինք ՀՀԿ-ական պատգամավորին Վահագն Մախսուդյանի կուսակցական պատկանելիությունը, Ֆարմանյանն ընկավ մտքերի մեջ (կարծես թե ցանկանում էր հիշել`ով է պատգամավոր Մախսուդյանը), ապա հարցրեց. «Ի՞նչ է ասել Մախսուդյանը»: Լսելով  գործընկերոջ խորհուրդը,  ՀՀԿ պատգամավորը  հարցին կոնկրետ չպատասխանեց. «Տեղի ունեցածի վերաբերյալ իմ հայտարարությունները եղել են հրապարակային, կարող եք ընթերցել, ավելացնելու ոչինչ չունեմ»:


Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles