Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԼ...

$
0
0

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԼ...


Արի ու տես, որ վերջապես մի հարցում խորհրդարանական բոլոր խմբակցություններն ունեն միանման դիրքորոշում: "Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին" ՀՀ օրենքի նախագծին ընդդիմադիր, այլընտրանքային, անկախ ու իշխանական բոլոր պատգամավորները մտադիր են կողմ քվեարկել: Այս մասին երեկ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց. "Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է, երբ վեց խմբակցությունները եւ կառավարությունը կարողանում են ժողովրդի համար կարեւորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի": Ապա հավելեց. "Մենք կարողանում ենք անհրաժեշտության դեպքում համախմբվել` ընդդիմություն-իշխանություն, այլընտրանք-իշխանություն, թե անկախ պատգամավորներ: Սահմանամերձ համայնքի բնակչի համար երկրորդական է` մենք իշխանության, թե ընդդիմության պատգամավոր ենք: Մենք Ազգային ժողովի պատգամավորներ ենք, որը կառավարության հետ միասին պետք է ամեն ինչ անի, որպեսզի մեր ժողովրդի մատից փուշ հանի":
Ի դեպ, քաղաքական երկխոսությունը խորհրդարանում այսքանով չավարտվեց, օրինակ, երեկ ԱԺ միջանցքում ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանն ու նույն հանձնաժողովի անդամ, ԱԺ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը ընկերաբար իրար "հարվածելով"` բարձրանում էին դեպի հանձնաժողովի սենյակ: Իսկ մի քանի որ առաջ մամուլի թիվ մեկ թեման այն էր, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը միգուցե եղբայրական ապտակ էր հասցրել ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles