"ՆՈՒՅՆԻՍԿ ՇԱՏ ՄԵԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ
ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ԵՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ"
Օրերս Հայաստանում էր Ղազախստանի "Նուր Օթան" իշխող կուսակցության Հանրային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՍԵՐԻԿ ԿՈԺԿԵՆՈՎԸ, ով ելույթ ունեցավ "Հայաստանի Եվրասիական հեռանկարը. տարածաշրջանային եւ գլոբալ մարտահրավերներ"-ը թեմայով կոնֆերանսի ժամանակ: "Իրավունքը" առիթ ունեցավ զրուցել պարոն Կոժկենովի հետ` ՀՀ ԵՏՄ անդամակցման մասին: ԵՏՄ անդամ երկիրը ներկայացնող փորձագետը նախ խոսեց, թե ինչ կարող է Հայաստանը տալ ԵՏՄ-ին ու ինչ կստանա դրա դիմաց. "Հայաստանը եւս ունի հպարտանալու տեղ, քանի որ ունի տնտեսական եւ ինտելեկտուալ պոտենցիալ: Ամենակարեւորը հենց այդ ինտելեկտուալ պոտենցիալն է: Կարծում եմ` Հայաստանը ճիշտ որոշում է կայացրել` բռնելով ԵՏՄ անդամակցման ուղին: Ընդհանրապես, գլոբալ աշխարհում պետությունները միայնակ չեն կարող, նույնիսկ շատ մեծ պետություններն այսօր ինտեգրվում են միությունների մեջ, որ կարողանան դիմակայեն գլոբալիզացիային":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ. - "Իրավունքի" հետ Ս.Կոժկենովի հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք թերթի առաջիկա համարում: