ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԼ...
Արի ու տես, որ վերջապես մի հարցում խորհրդարանական բոլոր խմբակցություններն ունեն միանման դիրքորոշում: "Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին" ՀՀ օրենքի նախագծին ընդդիմադիր, այլընտրանքային, անկախ ու իշխանական բոլոր պատգամավորները մտադիր են կողմ քվեարկել: Այս մասին երեկ ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նշեց. "Սա քաղաքական երկխոսության դասական օրինակ է, երբ վեց խմբակցությունները եւ կառավարությունը կարողանում են ժողովրդի համար կարեւորագույն հարցերի շուրջ քննարկման արդյունքում գալ միասնական հայտարարի":
ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՐԿԽՈՍՈՒՄ ԵՆ, ԱՅԼ...
