Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ՝ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻՆ. ԵԹԵ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԴԱՏԻ ՏԱՆ, ԿՇԱՀԵՆ ԱՅԴ ԴԱՏԸ

$
0
0

ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ՝ ՍՈՑԱՊ ՆԱԽԱՐԱՐԻՆ. ԵԹԵ ՄԻՆՉԵՎ 2

ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՅՐԵՐԸ ԴԱՏԻ ՏԱՆ, ԿՇԱՀԵՆ

ԱՅԴ ԴԱՏԸ

 

ԱԺ-ն այսօր արտահերթ նիստն սկսեց մայրության մասին նպաստների թեմայի շուրջ քննարկումով:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պխատգամավոր Հայկ Բաբուխանյանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ուղղված այն հարցին, թե արդյոք ընդունվել է պատգամավորի այն առաջարկությունը այն մասին, որ մինչեւ երկու տարեկան երեխաաներին խնամող մայրերին բացի 18,000 դրամ նպաստից հնարավորություն կտրվի ունենալ այլ եկամուտներ, նախարարը պատասխանեց, որ այն դեռեւս չի ներառվել օրենքի նախագծի մեջ: Դրան ի պատասխան Բաբուխանյանը նշեց, որ օրենքում առկա է հակասություն եւ հարցը պետք է լուծվի ի օգուտ մինչեւ երկու տարեկան երեխաների խնամող մայրերին, հակառակ դեպքում, եթե նրանք դիմեն դատարան, ապա կշահեն այդ դատը: Նախարարը համաձայնվեց պատգամավորի դիտարկմանը եւ ասաց, որ իսկապես օրենքում բաց կա եւ խոստացավ մեկ անգամ եւս անդրադառնալ այդ հարցին:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles