ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ. «ԻՆՉԻ՞ ՇՈՒՐՋ
ԲԱՆԱԿՑԵԼ, ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ»
«Իրավունքն» այսօր ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից հետաքրքրվեց` ինչպես է ԲՀԿ-ն արձագանքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի րոպեներ առաջ տարածված հայտարարությանը, որով առաջարկվում է յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով:
ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ հայտարարությունը հնչել է րոպեներ առաջ, հետեւաբար ԲՀԿ-ն այս պահին միասնական դիրքորոշում չի կարող հայտնել հետեւաբար պատգամավորը արտահայտեց իր անձնական կարծիքը. «12 կետերը ժողովրդի պահանջն են, որոնք պետք է լուծվեն: Հետեւաբար, չեմ հասկանում դրանց շուրջ ի՞նչ է նշանակում բանակցել: Այդ խնդիրները պետք է լուծել: Գործազրկությունը պետք է վերացնել, արտագաղթի տեմպերը նվազեցնել»:
Սոնա Դավթյան