ՕԵԿ-Ի ԱՌԱՋԱՐԿԱԾ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսօր կառավարության նիստում օրակարգի 5-րդ հարցով ներկայացվեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Լեւոն Դոխոլյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որին ՀՀ կառավարությունը տվեց բացասական եզրակացություն:
Նշենք, որ վերոնշյալ օրենքի նախագծով առաջարկվում էր ապաքրեականացնել`
1. գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողներին կանխամտածված մոլորեցնելը (նախագծի 1-ին հոդված, ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդված),
2. հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը (նախագծի 2-րդ հոդված, Հայաստանի Հանրապետության քրեա¬կան օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մաս):
ՀՀ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «տուգանքը դրամական տուժանք է, որը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերում և սույն օրենսգրքով նախատեսված սահմաններում պատիժ նշանակելու պահին ՀՀ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից երեքհազարապատիկի չափով»:
Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն` հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեսունհազարապատիկից քառասունհազարապատիկի չափով, կամ չվճարված գուարի եռապատիկի չափով:
Սակայն, կառավարությունն արդեն իսկ ունի համապատասխան մշակված օրենքի նախագիծ, որը շուտով կներկայացվի խորհրդարանին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ