Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԱՅՍՕՐ «ԳԱՅԱՆԵ» ԲԱԼԵՏԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ

$
0
0

ԱՅՍՕՐ «ԳԱՅԱՆԵ» ԲԱԼԵՏԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՎԵՐՋԻՆ ԱՆԳԱՄ


Այսօր երեկոյան Հայաստանի գլխավոր թատրոնում` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում Արամ Խաչատրյանի «ԳԱՅԱՆԵ» բալետը կներկայացվի վերջին անգամ: Մինչեւ այսօր էլ «Գայանե» բալետը դեռեւս շարունակում է բեմում լինել:
Տարիներ առաջ կոմպոզիտորը` ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, բալետի ստեղծման փուլն այսպես է հիշել. «Աշխատանքն ավարտվեց Համաշխարհային երկրորդ պատերազմի տարիներին: Ես ապրում էի Պերմի «Ցենտրալնայա» հյուրանոցի հինգերորդ հարկում: Այդ ժամանակներն հիշելիս նորից ու նորից մտածում եմ՝ թե որքան դժվար էր մարդկանց համար: Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգևոր սննդի՝ արվեստի կարիք ուներ ե՛ւ ճակատը, ե՛ւ թիկունքը: Մենք՝ արտիստներս ու երաժիշտներս, հասկանում էինք այդ ամենը ու մեր ուժերը ներդնում դրանում: Մոտ 700 էջից բաղկացած «Գայանե»-ի պարտիտուրը գրեցի կես տարվա ընթացքում, հյուրանոցային սառն ու փոքր սենյակում, որտեղ դաշնամուր, աթոռակ, սեղան ու մահճակալ կար: Ինձ համար այն հատկապես թանկ է, քանի որ «Գայանե»-ն խորհրդային թեմայով միակ բալետն էր, որ բեմից չէր իջնում քառորդ դար շարունակ...»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles