Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԷԴ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱՆԴԱՂ ՇՏԱՊԵՔ, ՕՐԸ ԳԱ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ»

$
0
0

ԷԴ. ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «ԴԱՆԴԱՂ ՇՏԱՊԵՔ, ՕՐԸ ԳԱ ԲԱՐԻՆ ՀԵՏԸ»

 

«Մեր նպատակը մեր հասարակության մատից փուշ հանելն է, լուծել առկա խնդիրները`լսելով ոչ միայն ՀՀԿ պատգամավորների, այլեւ այլ  ուժերի առաջարկները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով «եռյակ»- իշխանություն  հարաբերություններին:

Այն դիտարկմանը, թե փաստորեն, ձախողվեց   իշխանություն- ընդդիմություն  սպասվելիք համագործակցությունը,  ԱԺ փոխնախագահը խորհուրդ տվեց այդքան հոռետես չլինել, քանի որ միայն «եռյակով» չի սահմանափակվում  քաղաքական դաշտը. «Ես լավատես եմ եւ ցանկացած դժվարության մեջ տեսնում եմ  լավատեսություն»:

«Իրավունքի» այն դիտարկմանը, թե 12 կետի ձեւավորմանը մասնակցած  քաղաքական ուժերը  չեն ցանկանում կարծես թե երկխոսել, ԱԺ փոխնախագահն այսպես պատասխանեց.«Հիշում եք, առաջ «քառյակ էր», որից մեկը հիմա մեզ հետ երկխոսում է (նկատի ունի ՀՅԴ-ին-խմբ.) դե մի շտապեք, դանդաղ շտապեք, օրը գա բարին հետը»:

Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles