«ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՍՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆԵԼՈՒ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎՐԱ». ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
«Արցախյան կողմը պետք է քայլեր ձեռնարկի` պարզելու ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Թե ինչպիսին կլինեն արցախյան կողմի քայլերը, ըստ Շարմազանովի,կախված է միայն Ադրբեջանի ղեկավարության կեցվածքից եւ իրականությունը սթափ գնահատելու Ադրբեջանի կարողությունից:
ԱԺ փոխնախագահի խոսքով` թույլ չտալով մոտենալ խոցված ուղղաթիռին եւ պարզել անձնակազմի ճակատագիրը, Բաքուն անմարդկային կեցվածք է ցուցաբերում՝ խախտելով Ժնեւյան կոնվենցիան: «Մեկ անգամ ասել եմ, եւս մեկ անգամ կրկնում եմ`իրավիճակի հնարավոր սրման ամբողջական պատասխանատվությունն ընկնելու է Ադրբեջանի վրա, որի նախագահն այնքան է հղփացել նավթադոլարներից, որ արհարմարհում է միջազգային հանրության հստակ մեսիջները »,-եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Սոնա Դավթյան