ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ`ԲՀԿ-ՕԵԿ ՀԱՎԱՆԱԿԱՆ
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Image may be NSFW.
Clik here to view.Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, հետեւելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությանը, թե պետք է կառավարությունից ու ընդդիմությունից թիմ ձեւավորել 12 կետերը քննարկելու համար, հրավիրել էր քննարկման ընդդիմության ներկայացւցիներին: Զարմանալի է, բայց քննարկմանը ներկա է եղել նաեւ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այն դեպքում, երբ ՕԵԿ-ը, ըստ էության, մասնակցություն չի ունեցել 12 կետերի ձեւավորմանը: «Իրավունքի» հետ զրույցում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ որպես այդպիսին քննարկում չի եղել: «Պարզապես քննարկվում էր, որ անդրադաևձ կատարվի այդ 12 կետերին, սակայն նման բան տեղի չունեցավ: Հետագայում քննարկումներ տեղի կունենան, թե ոչ, չեմ կարող ասել, քանի որ պետք է համագործակցության ձեւաչափը հասկանալ» ,- մանրամասնեց խմբակցության ղեկավարը:
Տիկին Բիշարյանից հստակեցրինք`ՕԵԿ-ը ոչ մի առաջարկ երեկվա դրությամբ 12 կետերի վերաբերյալ չի ներկայացրել, ՕԵԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ ընդհանրապես ոչ մի քաղաքական ուժ ոչինչ չի ներկայացրել: «Պարզապես հավաքվել էին ասելու, որ այդ համագործակցությունը չի կարող տեղի ունենալ եւ տեղի չունեցավ»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ եւ ՕԵԿ առաջնորդների` օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանը եւ հավանական համագործակցությանը, Հեղինե Բիշարյանն ասաց, որ ժամանակը կտա այդ հարցերի պատասխանը. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք»:
ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեցինք` իրենց համար զարմանալի չէ՞, որ ԱԺ նախագահը քննարկման է հրավիրել նաեւ ՕԵԿ-ին այն դեպքում, երբ նրանք որեւէ մասնակցություն չեն ունեցել 12 կետերի ձեւավորմանը, խմբակցության քարտուղարի խոսքով` այդ 12 կետերից մի շարք կետերը ՕԵԿ-ը ձեւակերպել է որպես օրենսդրական նախաձեռնություն, օրինակ անցում կատարել 100% համամասնական ընտրակարգին:
Մհեր Շահգելդյանին հիշեցրինք, որ միայն անցում կատարել 100% համամասնական ընտրակարգին եւ մերժել մեծամասնական ընտրակարգը հակասահմանադրական է`ըստ ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի: Ի պատասխան ՕԵԿ խմբակցության քարտուղարը հայտարարեց, որ սահմանադրական-հակասահմանադրական լինելը կարող է որոշել միայն Սահմանադրական դատարանը:
Պատգամավորը հայտարարեց, որ ՕԵԿ-ը կողմ է քննարկումներին, բայց պետք է հասկանալ` դրանց արդյունքներն ինչպիսին են:
Սոնա Դավթյան