ԷՐԻԿՆ «ԱՆԻՐԱԿԱՆ»-ԻՑ ԴԱՐՁԱՎ «ԱՆՀԱՍԱՆԵԼԻ» (ՊՐԵՄԻԵՐԱ)
Համացանցում արդեն հասանելի է երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ԱՆՀԱՍԱՆԵԼԻ» երգի տեսահոլովակը: Երգի խոսքերի հեղինակը երգիչ երգահան Սերգեյ Գրիգորյանն է, երաժշտությունը գրել է հենց Էրիկը, իսկ տեսահոլովակի ռեժիսորը` Արեն Բայադյանն է:
Էրիկը համացանցում տեղեկացնելով երգի պրեմիերայի մասին նշել է. « Իմ սիրելի հանդիսատես, սիրով ներկայացնում եմ «Անհասանելի» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Հուսով եմ՝ այն լավ տրամադրություն կփոխանցի ձեզ» :
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ