Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԾԱՆՈԹ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ «ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ» ՖԻԼՄՈՒՄ

$
0
0

ԾԱՆՈԹ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐ «ՈՒՐԻՇԻ ՓՈԽԱՐԵՆ» ՖԻԼՄՈՒՄ

 

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան: Ի դեպ, այն ռեժիսորի դեբյուտային ֆիլմն է, որը պատմում է մեր օրերի մասին, որտեղ ներկայացվում են առօրյա կյանքից ծանոթ իրավիճակներ: Ֆիլմի գլխավոր հերոսը պլաստիկ վիրաբույժ է: Փոքր հասակում ծնողների հետ ﬔկնել է Հայաստանից եւ բնակվում է Միացյալ Նահանգներում: Այնտեղ ﬔծացած եւ կրթություն ստացած երիտասարդն իր մտածելակերպով ավելի շատ աﬔրիկացի է: Այս օրինապահ քաղաքացին ու վիրաբույժը չէր էլ պատկերացնի, որ հայրենիքում կարող է անօրինական գործարքի մեջ ներքաշվել եւ «օգնել» հանցագործին ներկայանալ ուրիշի փոխարեն…

Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Թամարա Պետրոսյանը, Սաթիկ Ջանիբեկյանը եւ Արամոն:




ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles