ՌՈԲԵՐՏՈ ԴԵ ՆԻՐՈՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՈՐ ՄԱՍԻՆ
Իտալիայում տեղի է ունեցել «Ռոբերտո Դե Նիրո ավագի հիշողությունները» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որը նվիրված է հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբերտո դե Նիրոյի հորը: Այստեղ դերասանը մեկ ֆիլմում ներկայացրել է իր եւ հոր մտերիմների հիշողությունները: Դե Նիրո կրտսերը ընդհամենը 3 տարեկան է եղել, երբ նրա հայրը եւ մայրը ամուսնալուծվել են: Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որպեսզի դերասանը հոր հետ պահպանի լավ հարաբերություններ, որոնք տեւել են մինչեւ հոր մահը`1993 թվականը:
Վավերագրական ֆիլմը պատմում է Դե Նիրո ավագի ստեղծագործական եւ անձնական կյանքի որոշ մանրամասներ: Ֆիլմում ներկայացվում են նամակներ, վերջինիս ստեղծած աբստրակտ նկարներից որոշակի պատմություններ:
Նշենք, որ 2015 թվականին Ռոբերտ Դե Նիրոյի մասնակցությամբ մեծ էկրան կբարձրանա մինգամից չորս ֆիլմ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ