Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ԱՅՆՔԱՆ ՀԱՃԵԼԻ Է, ԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԻՆ…»

$
0
0

«ԱՅՆՔԱՆ ՀԱՃԵԼԻ Է, ԵՐԲ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ ԶԻՆՎՈՐԻՆ…»

 


ՈՐՏԵՂ ԵՆ ՍԽՐԱՆՔԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԵԹԵ ՈՉ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿՈՒՄ ՈՒ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՔԻՆ…

Զրուցակիցս ՏԻԳՐԱՆՅԱՆ ԼԱՎՐԵՆՏԻՆ է` Իջևանի N սահմանամերձ զորամասի օրինակելի զինվորներից մեկը: Լավրենտին ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, ապա որոշակի ժամանակահատված մասնագիտական աշխատանքով զբաղվել և անցել ծառայության ՀՀ զինված ուժերում: Այսօ Լավրենտին զինվորական «Հայ ասպետ» խմբում իր մասնագիտական գործունեությամբ է ներկայանում` պարեր բեմադրում, գեղարվեստական գրականության մասով աշխատում և, ինչպես ինքն է ասում, գտնվում է ծառայության ամենահամեղ փուլում. «Ծառայությանս մնացել է 8 ամիս.և´ ուզում եմ տուն գնալ, և´ չեմ ուզում. հայրենիքդ պաշտպանելով է, որ ավելի ու ավելի ես հաստատվում հողիդ վրա և հասկանում, որ Հայաստան երկիրն, իրոք, ունի պաշտպանների կարիք… Բայց միևնույն ժամանակ մնալ էլ չեմ կարող, որովհետև բեմն եմ կարոտել… Դեռևս հունվար ամսին առաջարկ եղավ սպայական դասընթացների մասնակցելու, բայց չէ´. բեմն է իմը… Աստված մի արասցե, եթե խնդիր լինի, բոլորս էլ հավաքվելու ենք, բոլորս էլ զինվոր ենք դառնալու, մի բռունցք կազմելու»:

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մեր տղերքի դուխը տեղն է… Այնքա՜ն էարթուն այն  ոգին, որ չե´նք տալու, չե´նք հանձնելու, ոչ մի մետր առաջ չե´նք թողնելու` ես որպես ժամկետային զինծառայող վստահ ասում եմ այս խոսքերը: Ու, ի դեպ, սահմանամերձ գոտու ծառայությունն ավելի հետաքրքիր ու ձիգ է, ոչ մի վայրկյան աչալրջությունդ չես թուլացնում:

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Այս մեկ բառի մեջ է ամփոփովում ամեն թանկն ու սուրբը… Մանկուց պետք է ծանոթանալ այս բառին, առաջին քայլերդ այս բառի ձեռքը բռնած կատարել, որ նրա ներգործությունը մեծ լինի, որ այս որակը մարդու հետ աճի ու մեծանա, որ հետագայում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք արտագաղթն ու ծառայությունից խուսափելն են, չլինեն:  Ի վերջո, ո՞վ է պաշտպանելու մեր այս երկիրը, ո՞վ է լինելու հենարանն այն  հողի, որի համար արյուն են թափել մեր պապերը: Հայրենասիրությունը մի բառ է, որի մասին ինչքան էլ խոսեմ, չեմ կարող վեր հանել նրա ամբողջական իմաստը, այն տիեզերքի պես անծայր է ու անընդհատ լցվելու տեղ ունի:

ԶԻՆՎՈՐԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԸ…

Ցավալի հուլիս-օգոստոս ամիսներ… Այդ օրերին, լարված այդ իրավիճակային պահերին, երբ մեր զինակից ընկերները արձակուրդից գալիս էին ու ասում, թե ինչքան միախմված են քաղաքացիները, որքան ոգևորությամբ են զինվորի կողքին, ի՜նչ հրճվանք էր, ինչքա՜ն երանելի: Այնքան հաճելի է, երբ ժողովուրդը ուշադրություն է դարձնում զինվորին…Կուզեի` միշտ լիներ այդ ուշադրությունը, ոգևորության ալիքը. զինվորը իսկապես ունի դրա կարիքը, զինվորին գնահատող աչք է պետք, պետք է  ոչ միայն վտանգի պահին, այլ առհասարակ… Ի վերջո, ՀՀ-ն մեր տունն է և այն պաշտպանելու համար հատուկ օրեր պետք չեն, ամենքս ենք զինվոր ու պաշտպան:

Բարեմաղթա՞նք… Ի՞նչ մաղթեմ… Թող խաղաղ ու անամպ լինի Հայաստանի երկինքը, թող կրակոցներ հնչեն միայն հրաձգարաններում, բայց Աստված մի արասցե, եթե ինչ-որ շեղում կամ հակառակորդի կողմից ոտնձգություն լինի, թող մեր մայրերն ու քույրերը, մեր մանուկները հանգիստ լինեն. վստահ կարող եմ ասել, որ մենք ձեզ պաշտպանում ենք…

 

 

 

ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles