ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ
Նոյեմբերի 19-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Կլինիկական բժշկագիտության արդի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով` նվիրված թիվ 1 համալսարանական կլինիկական հիվանդանոցի հիմնադրման 100 ամյակին: Գիտաժողովին մասնակցում են ՌԴ-ից, Վրաստանից ժամանած մասնագետներ: Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ:
Պարոն Միրիջանյանի փոխանցմամբ՝գիտաժողովի նպատակն է համախմբել ԵՊԲՀ փորձառու և երիտասարդ գիտնականներին, ներկայացնել և քննարկել բժշկագիտության վերջին տարվա ձեռքբերումները և գիտական հետազոտությունների զարգացման հեռանկարները: «Մենք փորձեցինք փոքրիկ տոն ստեղծել հայ մասնագետների համար, հուսանք, հաջողվեց»:
Նշենք, որ գիտաժողովը կամփոփվի այսօր՝ նոյեմբերի 20-ին:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ