ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹՈՒՅԼ ՉՏՎԵՑ, ՈՐ ԿԻԵՎՅԱՆ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔԻ
ԹԻՎ 18 ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՀԱՅՏՆՎԵՆ ՓՈՂՈՑՈՒՄ
Image may be NSFW.
Clik here to view.Այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացվեց «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, ըստ որի պետք է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված Երեւան քաղաքի Կիեւյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող 450.2 քառ. մետր մակերեսով շենք շինությունները՝ (այսուհետ՝ գույք) (բնակելի տուն 394.2 քառ. մետր, ավտոտնակ 28.3 քառ. մետր, կաթսայատուն 27.7 քառ. մետր) եւ դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04095 հա հողամասն օտարվեր դասական աճուրդով` որպես գույքի մեկ միավոր պետական պարտքի դիմաց: Սակայն, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչ պետք է լինի այդ շենքում բնակվող քաղաքացիների հետագա ճակատագիրը, որի պատասխանը կառավարության ներկայացուցիչները չունեին: Արդյունքում օրակարգից հանվեց հետեւյալ որոշումը, որպեսզի ուսումնասիրվի հարցն ու համապատասխան լուծումներ գտնվի փողոցում հայտնված սույն հասցեում բնակվող քաղաքացիների համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ