ԱՊԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԱՉՔԻ ԸՆԿՆՈՂ Ա. ՍԱՔՈՒՆՑԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ
Այսօր կառավարության նիստի դրական եզրակացությանն արժանացավ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի-n 507-ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Ինչպես նշեց ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի «2014 թվականին ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարարկական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին» N 507-Ա որոշման մեջ «Արման Դանիելյան- «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ (համաձայնությամբ)» բառերը փոխարինվում են «Արթուր Սաքունց-«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (համաձայնությամբ)» բառերով:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ