«ՏԵՂԵՐԻՑ ՍԿՍԵԼ ԵՔ ՆԻՍՏ ՎԱՐԵ՞Լ». ԱԺ ՆԱԽԱԳԱՀԸ`
ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ
Խորհրդարանը քննարկում է ՀՀ կառավարության անձնական տվյալների պաշտպանության մասին նախագիծը: Պատգամավորների հարցերին պատասխանում է Արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանը, սակայն, իր տեղից հայտարարեց, որ պատգամավորները ընդմիջումից հետո դեռ գալիս են դահլիճ, այնպես որ պետք է սպասել նրանց, նոր շարունակել նիստը: Դա առաջացրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի զայրույթը. «Յաա, տեղերից սկսել եք նիստ վարե՞լ: Շարունակեք, պրն Մկրտչյան»:
Սոնա Դավթյան