Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Մանվել Տեր-Առաքելյանը պատասխանատվության է կանչվել զրպարտու­թյան համար

$
0
0

Մանվել Տեր-Առաքելյանը պատասխանատվության է կանչվել զրպարտու­թյան համար


Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.04.2014թ. կայացրած և օրինական ուժի մեջ մտած վճռի համաձայն, «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը  պարտավորեցվել է հերքել  «Յունիբանկ» ՓԲԸ-ի գործունեության վերաբերյալ իր հարցազրույցում հրապարակված զրպարտչական տեղեկությունները: «Յունիբանկ» ՓԲԸ-ն դեռևս 2011թ.-ի հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի վերաբերյալ ստահոդ տեղեկություններ տարածելու և զրպարտության համար: Ըստ այդմ, դատարանը պարտավորեցրել է Մանվել Տեր-Առաքելյանին սեղմ ժամկետներում  News.am լրատվական կայքում հանդես գալ հերքման տեքստով` հայցելով «Յունիբանկ» ՓԲԸ-ի և լրատվական կայքի ընթերցողների ներողամտությունն՝
իր հարցազրույցում բանկի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելու համար: Դատարանը որոշել է նաև նյութական պատասխանատվության ենթարկել Մանվել Տեր-Առաքելյանին՝ բռնագանձելով վերջինից հօգուտ բանկի 2 մլն ՀՀ դրամ:



 


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles