Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

Չնայած այս ծանր ու անմարդկային պայմաններին` Անահիտը դեռ հույս ունի

$
0
0

Չնայած այս ծանր ու անմարդկային պայմաններին`

Անահիտը դեռ հույս ունի



Չնայած կառավարության աղքատության նվազմանն ուղղված ջանքերին` երկրում դեռեւս աղքատությունը դրսեւորում է այնպիսի երեւույթներ, որ մարդ ակամայից զարմանում է` ինչպես են գոյատեւում նրա ճիրաններում:
Մեր զրուցակիցը`Անահիտ Միրզոյանը, ով ապրում է Չարենցավան քաղաքում, ներկայացնելով իր պատմությունը` արտասվում էր:
Բախտն ի սկզբանե նրան չի ժպտացել: Դեռ վաղ մանկությունից նա արդեն զգացել էր կյանքի դառնությունը, ապրելով եւ մեծանալով աղքատ ընտանիքում ու թվում էր թե մեծանալով, ընտանիք կազմելով պիտի որ ընտանեական երջանկությունը սփոփեր եւ փարատեր նրա կրած զրկանքների եւ ծանր օրերի հետքերը: Սակայն ինչպես հաճախ է լինում, դաժան անցյալին հաջորդեց ավելի դաժան ներկան: Անահիտն իր ապրած երեսունհինգ տարիներից հետո այժմ միայնակ իր անչափահաս երեք երեխաների (մեկ աղջիկ, երկու տղա) հետ ձմռան շեմին հայտնվել է անելանելի վիճակում: Տիկինը, ինչպես պարզվեց ունեցել է երկու անհաջող ամուսնություն: Բնակվում է վարձով, տարրական հարմարություններից զուրկ պայմաններում ու պետության կողմից հատկացվող նպաստի հույսին, որը կազմում է ընդամենը երեսունվեց հազար դրամ, որով մի կերպ քարշ է տալիս իր և երեք երեխաների գոյությունը: Աշխատանք փնտրել է և շարունակում է փնտրել, չի խորշել ոչ մի աշխատանքից` ուրիշի լվացք, զուգարան է մաքրել, միայն թե կարողանա իր զավակներին իր շուրջը պահել: Իսկ օգնության մասին հարցին պատասխանեց թե` << Չարենցավանի քաղաքապետը երբեմն օգնում է հինգ-տաս հազար դրամով, բայց դա ինչ կաող է փոխել>>: Ու չնայած այս ծանր ու անմարդկային պայմաններին` նա դեռ հույս ունի , որ եթե իր նկատմամբ կյանքը անարդար գտնվեց, գոնե իր երեխաները ավելի լավ օրեր կտեսնեն: Եվ այդ հույսը, չնայած նրա օգնության աղերսին շատերը ակնջալուր չեն եղել, հիմնված է մարդկային բարության և կարեկցանքի վրա:
Հարգելի ընթերցողներ, բարի մարդիք, օգնեք Անահիտին, չէ որ այսօր նա և նրա նմաններն են, որ պահում եւ դաստիարակում են մեր ապագա մայրերին և երկիրը պահող զինվորներին:

Արձագանքելու համար կարող եք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով` 077831968:


ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles