ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է` ԸՍՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ
ԲՀԿ պատգամավոր Վահե Հովհաննիսյանից, ով վերջին մեկ շաբաթը ԲՀԿ մյուս պատգամավորների նման չէր մասնակցում ԱԺ նիստերին, «Իրավունքը» փորձեց պարզել` ԲՀԿ-ը կողմ է, թե դեմ Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցությանը: «Ոչ մի հարցի չեմ պատասխանելու»,- կարճ ու կոնկրետ ասաց Վահե Հովհաննիսյանը:
ԲՀԿ պատգամավորին խնդրեցինք արտահայտել իր անձնական կարծիքը, վերջինս, սակայն անդրդվելի մնաց. «Չեմ պատասխանելու»:
«Ինչո՞վ է պայմանավորված, որ չեք պատասխանում»,- հարցրինք պրն Հովհաննիսյանին:
«Տրամադրություն չունեմ»,- ծիծաղելով ասաց «անտրամադիր» պատգամավորը:
Հ.Գ. Վահե Հովհաննիսյանը, փաստորեն, ըստ տրամադրության է պատասխանում հարցերին: Հետաքրքիր է, իսկ քվեարկությունների ժամանակ էլ է ԲՀԿ պատգամավորը տրամադրությամբ առաջնորդվում:
Սոնա Դավթյան