Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «Ո՛Չ ԾԱԽԵԼՈՒ, Ո՛Չ ՀԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ. ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆՔ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՏՄ-ԻՆ»

$
0
0

ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «Ո՛Չ ԾԱԽԵԼՈՒ, Ո՛Չ ՀԱՆԵԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ. ՊԱՏՐԱՍՏ  ՉԵՆՔ  ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ԵՏՄ-ԻՆ»

 

Քանի որ ԲՀԿ-ն առայսօր միասնական դիրքորոշում չի հայտնել Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ, «Իրավունքը» փորձում է պարզել ԲՀԿ պատգամավորների անձնական կարծիքը  անդամակության  վերաբերյալ: Նախորդ հրապարակումներում ներկայացրել ենք ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանի ու Տիգրան Ուրիխանյանի տեսակետներն անդամակցության մասին, այժմ ներկայացնում ենք ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի   տեսակետը:

-Պրն Խաչատրյան, եւս մեկ անգամ պարզենք`ԲՀԿ-ն կողմ է, թե՞ դեմ է Հայաստանի`ԵՏՄ անդամակցությանը:

-Մենք դեռ միասնական որոշում չենք կայացրել:

-Դուք անձամբ կողմ եք   ԵՏՄ-ի անդամակցությա՞նը, թե՞ ոչ:

-Ես կողմ եմ ցանկացած համագործակցության, կողմ եմ ցանկացած երկրների միասնությանը, բայց ինքներս պետք է պատրաստ լինենք նման բանի:

-ԵՏՄ-ի անդամակցությա՞նն էլ եք կողմ:

-Ես բոլորին եմ կողմ, եթե մենք պատրաստ ենք: Բայց մենք ինքներս պատրաստ չենք, ո՛չ հանելու, ո՛չ էլ ծախելու բան ունենք: Մենք առաջին հերթին պետք է մեր ներքին շուկան բավարարենք: Մենք ոչ մի արդյունաբերական գործարան չշահագործեցինք էս տարիների ընթացքում: Չենք մշակում մեր հողերը: Ինքներս մեզ չենք բավարարում  մեզ անհրաժեշտ ապրանքներով, էլ ինչ պետք է արտահանենք:

-Կարելի՞ է Ձեր այս վերլուծությունից ենթադրել, որ  դեմ եք քվեարկելու ԵՏՄ-ի անդամակցության պայմանագրի վավերացմանը:

-Ես ոչ դեմ, ոչ կողմ: Ես ասում եմ, որ մենք պատրաստ պետք է լինենք. հագեցնենք մեր շուկան: Մենք մեր շուկան չենք հանգեցնում, մեր դեմ բացվում է մի ուրիշ շուկա, մենք ուրախանում ենք`պատրաստ չլինելով դա գրավել:

-Բայց  ԱԺ-ում կա՛մ կողմ, կա՛մ դեմ պետք է քվեարկեք:

-Դա արդեն քաղաքական որոշում է: Կուսակցության մեր ընկերների հետ կքննարկենք ու կունենանք մեր միասնական որոշում:

-Այսինքն` կուսակցությունն ինչպես ասի, այնպես քվեարկենք:

-Ոչ թե կուսակցությունն ինչպես ասի, այլ ինչպես որոշի:

-Ծանոթացե՞լ եք ԵՏՄ անդամակցության պայմանագրին:

-Ամբողջությամբ`ոչ:

-Ինչքան որ հասցրել եք ուսումնասիրել պայմանագիրը, ի՞նչն է Ձեզ համար ընդունելի:

-Ինձ համար ընդունելի է այն, որ նոր շուկա է բացվում, բայց ընդունելի է այնքանով, որ որքանով տեսքն է այդպիսին: Մենք եթե պատրաստ չենք, բացարձակ կապ չունի, ինչ ենք մենք անելու:

-Պրն Խաչատրյան, վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԲՀԿ-ի պատգամավորների ճնշող մեծամասնությունը, այդ թվում նաեւ Դուք, չեն մասնակցում ԱԺ-ի նիստերին: Այս պասիվությունն ինչո՞վ է պայմանավորված:

-Հավանաբար, քննարկվող օրենքները չէին հետաքրքրում, քանի որ դրանք ժողովրդանպաստ չէին:

-Դուք մասնակցո՞ւմ եք համաժողովրդական շտաբների ձեւավորման գործընթացին:

-Ես մասնակցում եմ այն գործընթացներին, որոնք ցանկանում է կուսակցությունը:


Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles