ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ ԿՈՂՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԵՏՄ-Ի
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ
«Իրավունքը» շարունակում է ներկայացնել ԲՀԿ խմբակցության պատգամավորների դիրքորոշումը Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ: Նախորդ հրապարակումներում ներկայացրել ենք Լյովա Խաչատրյանի, Վահե Հովհաննիսյանի, Միքայել Մելքումյանի, Տիգրան Ուրիխանյանի տեսակետները: ԲՀԿ երիտասարդ պատգամավոր Վահան Բաբայանինից նախ պարզեցինք, թե ԲՀԿ-ն ունի՞ միասնական դիրքորոշում Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ: «Մենք էդ հարցի շուրջ բազմաթիվ անգամ խոսել ենք, հայտնել ենք մեր կարծիքը, քվերակության ժամանակ կտեսնեք ԲՀԿ-ի դիրքորոշումը: Կոնկրետ այդ հարցի շուրջ քննարկումներ չենք անցկացրել»,- պատասխանեց ԲՀԿ պատգամավորը:
Վահան Բաբայանին խնդրեցինք արտահայտել իր անձնական դիրքորոշումը Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության վերաբերյալ: «Ես անձամբ կողմ եմ բոլոր տեսակի ինտեգրացիոն գործընթացներին, որոնք Հայաստանի համար շահավետ են, այդ թվում` նաեւ ԵՏՄ-ի անդամակցությանը»,- եզրափակեց պրն Բաբայանը:
Սոնա Դավթյան