Quantcast
Channel: RSS
Viewing all articles
Browse latest Browse all 18713

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԿՈՂՔԻՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ»

$
0
0

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

ԿՈՂՔԻՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ»

 

Օրեր առաջ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր.  «…Տիգրան Սարգսյանի ձախողած կառավարության գործունեության ժամկետի ուղիղ 70 տոկոսում ԲՀԿ-ն էլ եղել է կառավարող կոալիցիայի անդամ, նենց որ ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն, ոչ թե Հովիկ Աբրահամյանի»:

ՀԱԿ խմբակցության պատգամավորի այս հայտարարությունը վրդովեցրել էր ԲՀԿ մի քանի պատգամավորների: Մասնավորապես, Վահե Էնֆիաջյանն «Իրավունքի» հետ զրույցում Փաշինյանի այս հայտարարությունը համարել էր  անպատասխանատու, իսկ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «...ԱԺ ամբիոնից կուրծք ծեծող պատգամավորը համարձակվում է Բարգավաճ Հայաստանին մեղադրել այն բաների մեջ, որի մասին բազմիցս հնչել են հիմնավորումներ, իսկ այսօր ԲՀԿ-ն կանգնած է Ազատության հրապարակում ու պայքարում է իշխանափոխության համար, ինչը չես ասի Նիկոլի նրա ձևավորած կառույցի մասին...»:

«Քաղաքացիական  պայմանագիր» նախաձեռնության անդամ Ալեն Սիմոնյանն էլ հակադարձել էր Վահան Բաբայանին` hիշեցնելով հետեւյալը. «...երբ Նիկոլը և քաղ. պայմանագրի անդամները եղել են Ազատության հրապարակում, Վահան Բաբայանը կուսակցությունից կուսակցություն էր վազում. «Հանրապետություն», «ՄԻԱԿ», «Երիտասարդական»:

«Իրավունքը» Վահան Բաբայանից  հետաքրքրվեց, թե ինչպես է արձագանքում այս հայտարարությանը. «Նիկոլ Փաշինյանն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքից է  տեղափոխվել: Քաղաքականությունը դինամիկ պրոցես է, եւ ամեն մարդ ինքն է ընտրում իր ճամբարն ու ճանապարհը»:

Իսկ կուսակցությունից կուսակցություն տեղափոխվելն էլ  Վահան Բաբայանը նորմալ է համարում, իսկ այդ երեւույթին քննադատաբար մոտեցողներին  պատգամավորն այսպես հակադարձեց. «Դա նորմալ երեւույթ է,  մարդը չի կարող ամբողջ կյանքում մեկ  թիմում աշխատել, որտեղ չի կարող իր ծրագրերը կյանքի կոչել: Հնարավոր է`մարդը Հայաստանում քաղաքական տարբեր թիմերի հետ աշխատի: Մեր երկրի ղեկավարներից շատերը  կոմունիստական կուսակցությունից, ՀՀՇ-ից մինչեւ ՀՀԿ ուղի են  անցել»:


Սոնա Դավթյան


Viewing all articles
Browse latest Browse all 18713

Trending Articles