ՍՊԱՆՎԱԾ ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԱՅՐ. «ՀՈԳՆԵԼ ԵՄ 6 ՏԱՐՎԱ ԱՆԻՄԱՍՏ ԼՌՈՒԹՅՈՒՆԻՑ»
2009թ-ի փետրվարի 3-ին սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով որեւէ «էական առաջընթաց չկա, եւ, ընդհանրապես, առաջիկայում, որեւէ ակնկալիք գործի բացահայտման ուղղությամբ չունեմ»,- այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։
- Արդեն հոգնել եմ էս վեց տարիների անիմաստ լռությունից, վեց տարի է ոչինչ չեն անում, պարզ երեւույթները կան, բայց ոչինչ չեն անում: Ընդհանապես որեւէ առաջընթաց չեմ տեսնում, բոլորը համոզված են ինչ է կատարվել, բայց ընդհանարապես ոչինչ չեն անում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ